ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մահացել է Մարկեսը

Մահացել է Մարկեսը
18.04.2014 | 11:47

Մեքսիկայում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի վիպասան, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Ըստ լուրերի` Մարկեսը մահացել է Մեխիկոյի իր բնակարանում:
Մարտի 31-ին գրողը թոքերի բորբոքումով հոսպիտալացվել էր Մեքսիկայի մայրաքաղաքային հիվանդանոց: Ապրիլի 9-ին դուրս էր գրվել հիվանդանոցից: Գրողի առողջական վիճակին լուրջ սպառնալիք չի եղել, սակայն նա բավականին թույլ է եղել՝ հաշվի առնելով պատկառելի տարիքը:
Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել «Հարյուր տարվա մենություն» վեպով:

Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև արևը դուրս գա:

*

Բոլորը ուզում են ապրել սարերում, առանց հասկանալու, որ իրական երջանկությունը այդ սարը բարձրանալու մեջ է:

*
Եթե իմանայի, որ սա վերջին րոպեներն է, որ տեսնում եմ քեզ, ես կասեի «Սիրում եմ քեզ»: Հիմարի նման, առանց մտածելու, որ դու դա գիտեիր:

*

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ սովորի ինքնուրույն թռչել:

*
Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

*

Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:

*

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

*

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

*

Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ թե ինչպես ես զգում տարիներդ:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ